ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի նիստին կմասնակցեն 9 երկրի առաջնորդներ, այդ թվում՝ Փաշինյանը. Ուշակով
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
ԱՊՀ ինը երկրների ղեկավարներ կմասնակցեն ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի նիստին։ Այս մասին ճեպազրույցում հայտնել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը։
Ինչ վերաբերում է բուն գագաթնաժողովին, ապա ԱՊՀ անդամ պետությունների ինը ղեկավար հաստատել է իր մասնակցությունը, նշել է նա։
«Բացի Թուրքմենստանի և Ռուսաստանի ղեկավարներից, նրանց թվում են Ադրբեջանի նախագահը, Հայաստանի վարչապետը, ինչպես նաև Բելառուսի, Ղրղզստանի, Ղազախստանի, Տաջիկստանի և Ուզբեկստանի նախագահները»,- թվարկել է Ռուսաստանի ղեկավարի օգնականը։
07 Հոկտեմբեր, 2026 13:57
138
Դեռևս որևէ կոնկրետ պայմանավորվածություն ձեռք չի բերվել Փաշինյանի այցի վերաբերյալ․ Ուշակով
07 Հոկտեմբեր, 2026 11:07
Թրամփին ուղղորդել են ոչ օգտակար, եթե ոչ վնասակար գաղափարներով․ Ուշակով
18 Հունիս, 2026 12:46
ՌԴ-ն հերքում է, որ Պուտինը որևէ ուղերձ է փոխանցել Ռուբիոյի միջոցով Թրամփին
28 Մայիս, 2026 15:30