Քննարկվել է տրանսպորտի և էներգետիկայի ոլորտներում համագործակցությունը. Խուդաթյանն ընդունել է Կատարի դեսպանին
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն ընդունել է Հայաստանում Կատարի Պետության դեսպան Մանսուր Աբդուլլա Սաադ ալ Սուլայթիին։
«Քննարկել ենք երկու երկրների միջև տրանսպորտային համագործակցության ընդլայնման հնարավորությունները, այդ թվում՝ ավտոմոբիլային տրանսպորտով ուղևորների և բեռների միջազգային փոխադրումների մասին համաձայնագրի ստորագրման գործընթացը և օդային հաղորդակցության ոլորտում համագործակցության զարգացումը։

Կարևորել եմ երկկողմ օդային կապերի ընդլայնումը։
Քննարկել ենք նաև Կատարի փորձը ջրային ռեսուրսների կառավարման և ենթակառուցվածքների զարգացման ոլորտում։
Անդրադարձել ենք նաև վերականգնվող էներգետիկայի ոլորտում համագործակցության հնարավորություններին»,- ասվում է գրառման մեջ։
07 Հոկտեմբեր, 2026 15:27
122