Ըսը ԶԼՄ-ներում տարածվող տեղեկությունների ինքնասպանության գործած 15-ամյա Հրաչյա Ներսիսյանի մահվան պատճառը «Синий кит» համակարգչային խաղն է:

ԶԼՄ-ներին մանրամասներ են հայտնի դարձել Հրաչյայի մահվան հանգամանքների մասին. տղան խաղացել է «Синий кит» համակարգչային խաղը, որի ավարտին, եթե խաղի մասնակցին չի հաջողվում հաղթել, ապա պետք է կատարի իրեն բաժին հասած հանձնարարությունը, որը կարող է լինեն ինքնավնասում, որևէ մեկի դեմ մահափորձ կամ ինքնասպանություն։
ԶԼՄ-ներն ավելի վաղ հայտնել էին, որ 15-ամյա Հրաչյա Ներսիսյանը Hermitage և Baldinini խանութների ցանցի սեփականատիրոջ որդին էր, շուրջ երկու օր որպես անհետ կորած որոնելուց հետո, փրկարարները տղայի դին գտել էին Հրազդանի կիրճում՝ ծառից կախված։

Հրաչյա Ներսիսյանի հոգեհանգիստը կայանալու է այսօր՝ Երևանում։

Հավելենք, որ Երևանում դեռահասության շրջանում տարածում է ստանում մեկ այլ նման խաղ, որը կոչվում է «Memo», այս խաղը նույնպես ողբերգական ավարտ է ունենում պատանիների համար։ Խաղերի անունները հնարապարակում ենք միտումնավոր՝ հատկապես դեռահասության տարիքի երեխաներ ունեցող ծնողների ուշադրությունը հրավիրելու համար։

 

8675