Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Թեհրանը կշարունակի բանակցությունները Վաշինգտոնի հետ. կողմերն արդեն փոխանակվել են առաջարկներով։ Այս մասին հայտարարել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը՝ ԱՊՀ պետությունների ղեկավարների գագաթնաժողովի շրջանակում Ռուսաստանի ղեկավար Վլադիմիր Պուտինի հետ երեկ կայացած հանդիպման ժամանակ։

«Մենք երկխոսության մեջ ենք։ Սակայն ամեն անգամ, երբ մենք խոսում ենք ԱՄՆ-ի հետ, նա կրկին հարձակվում է։ Այնուամենայնիվ, մենք չենք հեռանա բանակցային սեղանից»,- ասել է Փեզեշքիանը։

Իրանի նախագահի խոսքով՝ Թեհրանն ու Վաշինգտոնը փոխանակվել են առաջարկներով։ «Մենք մեր ճշգրտումներն ենք կատարել այդ առաջարկներում։ Դրանց վերջնական տեսքի բերվելուց հետո մենք կնստենք և միջնորդների միջոցով կգնահատենք իրավիճակը»,- հավելել է նա։

85