Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Ազգային ժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը հոկտեմբերի 8-ին կարգադրություն է ստորագրել, որով հաստատվել է «Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու մի շարք հոգևորականների գործունեության արդյունքում եկեղեցում առաջացած ճգնաժամի և դրա արդյունքում հայ ժողովրդի հոգևոր կյանքում, նրա ազգային մշակույթի զարգացման և ազգային ինքնության պահպանման գործում Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու բացառիկ առաքելության չկատարման խնդիրներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի կազմը»։

Հանձնաժողովը կազմված է ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավորներից։

Հանձնաժողովի նախագահ է ընտրվել Արման Եղոյանը, անդամներ՝ Էդուարդ Աղաջանյանը, Տարոն Չախոյանը, Արփինե Դավոյանը, Ալխաս Ղազարյանը, Ծովինար Վարդանյանը, Գոռ Արշակյանը։

Նշենք՝ ընդդիմադիր խմբակցությունները հայտարարել են՝ չեն մասնակցելու քննիչ հանձնաժողովի աշխատանքներին։ 

105