Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Այսօր՝ նոյեմբերի 26-ին, ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Կան տուժածներ։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com–ը։

«Ժամը 10:50-ի սահմաններում Մերձավան բնակավայրում բախվել են թիվ 205 երթուղին սպասարկող միկրոավտոբուսն ու «Nissan Teana» մակնիշի ավտոմեքենան։ Բախման հետևանքով «Nissan»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել բնակչին պատկանող հողատարածքի ցանցին»,–գրում է կայքը։

Վթարի հետևանքով տուժել է 5 մարդ, որոնք տեղափոխվել են տարբեր հիվանդանոցներ։

Քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, ավտոմեքենաների սեփականատերերի, վարորդների և վիրավորների ինքնությունը պարզվում է։

117