Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Գործադիրի որոշմամբ նախատեսվում է մասնագիտական կրթական ծրագրերի լիցենզավորման երկաստիճան համակարգ՝ տարբերակելով մասնագիտական կրթության համապատասխան մակարդակի կրթական ծրագրի իրականացման իրավունքի լիցենզավորումը, յուրաքանչյուր առանձին որակավորման կրթական ծրագրի իրականացման իրավունքի լիցենզավորումը։
Որոշման ընդունման հիմնական նպատակն է մասնագիտական կրթության և ուսուցման ոլորտում լիցենզավորման գործընթացի կատարելագործումը, կրթական ծրագրերի իրականացման համար անհրաժեշտ պայմանների հստակեցումը և նոր՝ որակավորման շրջանակային նկարագրերի վրա հիմնված լիցենզավորման համակարգի փուլային ներդրման ապահովումը։
Առաջարկվող կարգավորումները միտված են միաժամանակ լուծելու երկու փոխկապակցված խնդիր՝ ապահովել գործող մասնագիտություններով կրթական ծրագրերի լիցենզավորման անընդհատությունը և ստեղծել անհրաժեշտ իրավական ու կազմակերպչական հիմքեր որակավորման կրթական ծրագրերի լիցենզավորման նոր համակարգին անցնելու համար։ Որակավորման շրջանակային նկարագրերի ներդրումը հնարավորություն կտա կրթական ծրագրերի բովանդակությունը և վերջնարդյունքները առավել սերտորեն կապել աշխատաշուկայի պահանջների և համապատասխան մասնագիտական գործունեության առանձնահատկությունների հետ։