Պակիստանում դպրոցի տանիք փլուզման պատճառով զոհվել է 28 երեխա
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Պակիստանի հյուսիս-արևմուտքում գտնվող Փեշավար քաղաքի մասնավոր դպրոցներից մեկում տանիքի փլուզման հետևանքով զոհվել է 28 երեխա և մեկ մեծահասակ։ Այս մասին հայտնում է Geo TV հեռուստաալիքը՝ հղում կատարելով տեղական բժշկական հաստատությանը։
Դեպքի վայրում շարունակվում են որոնողափրկարարական աշխատանքները։ Քննիչները պետք է պարզեն փլուզման պատճառը։
Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆը խորին ցավակցություն է հայտնել ողբերգության հետևանքով մարդկային կորուստների կապակցությամբ։
15 Հոկտեմբեր, 2026 12:28
75