Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Տեղի է ունեցել Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի և Չինաստանի արտաքին գործերի նախարար Վան Իի միջև հանդիպում։

Նախարարները քննարկել են առևտրատնտեսական կապերի, ներդրումների, էներգետիկայի, տրանսպորտի, լոգիստիկայի և կապի ոլորտներում համագործակցությունը խորացնելու հնարավորությունները։ 

Հանդիպման ընթացքում մտքեր են փոխանակվել տարածաշրջանային անվտանգային իրավիճակի և վերջին զարգացումների վերաբերյալ։ Ընդգծվել է առկա մարտահրավերներին դիմակայելու գործում շարունակական երկխոսության, դիվանագիտական ​​շփումների և բազմակողմ համագործակցության կարևորությունը։

Ջեյհուն Բայրամովը իր գործընկերոջը ներկայացրել է նաև Հայաստանի հետ խաղաղության գործընթացի ընթացքը։

75