imID էլեկտրոնային ստորագրության համակարգում նկատվում են դանդաղումներ՝ նույնականացման ծառայության տեխնիկական խնդիրների պատճառով․ ՊԵԿ
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ «Իմ ԱյԴի» ՓԲԸ-ի կողմից ստացված տեղեկատվության համաձայն, էլեկտրոնային ստորագրության imID համակարգում 2026 թվականի հոկտեմբերի 23-ին, ժամը՝ 09։52-ից նկատվում են որոշակի դանդաղումներ՝ նույնականացման ծառայության տեխնիկական խնդիրների պատճառով, իսկ էլեկտրոնային ստորագրության ծառայությունը շարունակում է գործել անխափան։
Միաժամանակ հայտնում ենք, որ «Իմ ԱյԴի» ՓԲԸ-ի կողմից կատարվում են աշխատանքներ՝ հնարավորինս արագ համակարգի բնականոն ռեժիմով աշխատանքի վերականգնման համար։
Հայցում ենք հարկ վճարողների ներողամտությունը՝ պատճառված անհարմարության համար։
23 Հոկտեմբեր, 2026 11:30
118
ՊԵԿ-ը մաքսային հսկողությունից թաքցված ծխախոտի մեծ խմբաքանակի հրապարակումների վերաբերյալ հայտարարություն է արել
21 Հոկտեմբեր, 2026 10:45
Լրատվամիջոցներին հորդորում ենք զերծ մնալ չճշտված տեղեկությունների և չհիմնավորված մեկնաբանությունների տարածումից․ ՊԵԿ
21 Հոկտեմբեր, 2026 10:08
ԱՄՆ արտահանվող դռների մեջ հայտնաբերվել է 37 900 տուփ մաքսանենգ ծխախոտ․ ՊԵԿ
19 Հոկտեմբեր, 2026 14:51