Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Հարմարավետ աշխատանքային պայմաններ՝ առավել արդյունավետ ծառայության համար․ ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը՝ նոր շենքում

Արդեն մեկ ամիս է շահագործման է հանձնվել Փրկարար ծառայության Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատի նորակառույց վարչական շենքը։

Հնամաշ և թերի ենթակառուցվածքին փոխարինելու է եկել նոր, արդիականացված ու բարեկարգված շինությունը։

Հրշեջ-փրկարարական ջոկատի նախկին շենքը կառուցվել էր 1951 թ-ին՝ ծառայել նախ որպես ավտոձեռնարկություն՝ հետագայում շուրջ 30 տարի շահագործման հանձնվել Փրկարար ծառայությանը։

«Չենք ունեցել պատշաճ կենցաղային պայմաններ։ Տարածքը փոքր էր, բոլորը կուտակված էր նույն տեղում, ջեռուցման, ծառայողների հանգստի ապահովման խնդիր կար»,- նշում է ՆԳՆ ՓԾ Վայոց Ձորի մարզային փրկարարական վարչության Եղեգնաձորի ՀՓՋ-ի հրամանատար Սուրեն Հարությունյանը։

Ջոկատի հրամանատարի խոսքով՝ այս բոլոր խնդիրներն անցյալում են, իսկ նախկին շինությունը որպես պահեստ է ծառայում։

Նոր վարչական շենքը հագեցված է 6 ավտոկայանատեղիով, հանգստի, խորհրդակցությունների սենյակներով, հարմարավետ կահավորված ննջարաններով, մարզասրահով` ծառայության համար անհրաժեշտ բոլոր պայմաններով։

Փրկարար ծառայության ենթակառուցվածքների բարելավումն ու արդիականացումը ՆԳ նախարարության գերակա ուղղություններից են։ Ընթացիկ տարվա ընթացքում արդեն երկրորդ վարչական շենքն է հանձնվում շահագործման և այս ուղղությամբ իրականացվող աշխատանքները շարունակական են․ ներկայումս ակտիվ փուլում է նաև Բաղրամյանի հրշեջ-փրկարարական ջոկատի նոր վարչական շենքի կառուցումը։

130