Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի գույքագրման և ծրագրերի մշակման բաժնի աշխատակիցները 2026 թվականի երրորդ եռամսյակում հավաքագրել են 792.5 կմ ընդհանուր երկարությամբ միջպետական և հանրապետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհների առանձին հատվածների ծածկի վիճակի վերաբերյալ տեխնիկական տվյալներ։
Ընդ որում՝ 561.6 կմ-ը միջպետական նշանակության ճանապարհներ են, 230.9 կմ-ը՝ հանրապետական նշանակության։
Ուսումնասիրությունն իրականացվել է գործիքային մեթոդներով (IRI միջազգային անհարթության գործակցի որոշում):
Հետազոտություններ կատարվել են Մ-1, Մ-3, Մ-4, Մ-5, Հ-7, Հ-38, Հ-58, Հ-82, Հ-84, Հ-85 ճանապարհներին։
Հավաքագրված տվյալները համատեղելուց և ընթացիկ վերլուծություն իրականացնելուց հետո կմուտքագրվեն HDM տնտեսագիտական վերլուծական մոդելում՝ կարճաժամկետ, միջնաժամկետ և երկարաժամկետ վերականգնողական ծրագրեր մշակելու նպատակով: