Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

ՄԱԿ-ի Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի (CBD COP17) Կանաչ գոտու ծրագրի շրջանակում մասնակցեցի «Ընկերակից կենդանիների պոպուլյացիայի մարդասիրական կառավարումը գործնականում․ ստերիլիզացում, կացարաններ և հանրային պատասխանատվություն» խորագրով պանելային քննարկմանը։

Որպես Օրենքի վերջին փոփոխությունների հեղինակ՝ իմ ողջույնի խոսքում ընդգծեցի, որ 2026 թվականի մարտի 25-ին ընդունված «Կենդանիների նկատմամբ պատասխանատու վերաբերմունքի մասին» ՀՀ օրենքով այսօր արդեն ունենք միջազգային չափանիշներին և մարդասիրական սկզբունքներին համապատասխանող կարևոր իրավական հիմք։

Սակայն օրենքի ընդունումը միայն սկիզբն է այն բոլոր բարեփոխումների, որոնց պետք է ձեռնամուխ լինենք։ Օրենքը գործնականում կիրարկելու և շոշափելի արդյունքներ գրանցելու համար անհրաժեշտ է ունենալ կենդանիների նկատմամբ պատասխանատու վերաբերմունքին ուղղված հստակ գործողությունների ծրագիր։ Այն թույլ կտա սահմանել կոնկրետ պատասխանատուներ, հստակ ժամանակացույց և չափելի ցուցանիշներ՝ ապահովելով պետական մարմինների, համայնքների և մասնագիտական համայնքի համակարգված աշխատանքը։

 Քննարկմանը մասնակցեցին պետական մարմինների, տեղական ինքնակառավարման մարմինների, Հայաստանի անասնաբուժական համայնքի, կենդանիների կացարանների, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ, ինչպես նաև միջազգային փորձագետներ։

 Միասնական ջանքերով շարունակելու ենք աշխատանքը՝ Հայաստանում կենդանիների պաշտպանության և պատասխանատու վերաբերմունքի մշակույթի ամրապնդման ուղղությամբ։

106