Հրդեհ է բռնկվել Երևանի Գայի պողոտայում գտնվող առևտրի կենտրոններից մեկում
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Նոյեմբերի 3-ին՝ ժամը 03։58-ին, ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Գայի պողոտայում գտնվող առևտրի կենտրոններից մեկում հրդեհ է բռնկվել։ Այս մասին հայտնում է փրկարար ծառայությունը։
Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից վեց մարտական հաշվարկ, հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի, Հոգեբանական աջակցության և բժշկական ապահովման վարչության հերթապահ խմբերը։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 04։44-ին, մարվել՝ 04։55-ին։ Առևտրի կենտրոնի երկրորդ հարկում այրվել է հագուստի տաղավար։
Հրշեջ-փրկարարները մարելով հրդեհը՝ կանխել են կրակի տարածումը։
03 Նոյեմբեր, 2026 09:27
164
2026-ի 9 ամիսներին պարեկները շրջանառությունից դուրս են բերել 185 զենք-զինամթերք. ՆԳՆ
02 Նոյեմբեր, 2026 23:54
Իրավախախտումը չարձանագրելու համար պարեկներին կաշառք առաջարկած վարորդները ձերբակալվել են
02 Նոյեմբեր, 2026 16:26
«Զվարթնոց» օդանավակայանում օտարերկրյա քաղաքացուց գողացել են 8000 դոլար և 50 հազար ռուբլի․ կասկածյալը ձերբակալվել է
02 Նոյեմբեր, 2026 13:02