Հրազդան համայնքին կվերադարձվի 127 միլիոն 531 հազար դրամ. Դատախազության՝ պետշահերի հայցը մասնակի բավարարվել է
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Հակակոռուպցիոն դատարանը 2026 թվականի հոկտեմբերի 30-ի վճռով մասնակի բավարարել է Գլխավոր դատախազության հայցն ընդդեմ Հրազդան համայնքի և ֆիզիկական անձի։ Վճռով անվավեր է ճանաչվել Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի Ջրառատ թաղամասի (ներկայում Ծաղկաձոր քաղաքի Մ. Մկրտչյան փողոցի 36 հասցե)՝ 1.35 հա հողամասի՝ 2007 թվականի մայիսի 29-ի առուվաճառքի պայմանագիրը:
Գույքը բնեղենով վերադարձնելու անհնարինությամբ պայմանավորված՝ Դատարանը, որպես երկկողմանի ռեստիտուցիա, ֆիզիկական անձին պարտավորեցրել է հատուցել գույքի ձեռքբերման պահի դրությամբ շուկայական արժեքի տարբերությունը՝ 127 միլիոն 531 հազար 500 դրամի չափով:
Վճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո, Հրազդան համայնքին կվերադարձվի 127 միլիոն 531 հազար 500 դրամ։
03 Նոյեմբեր, 2026 09:44
79
Օձուն համայնքին կվերադարձվի մանկապարտեզի նախկին շենքն ու հողատարածքը. Դատախազության՝ պետշահերի պաշտպանության հերթական հայցը բավարարվել է
12 Հոկտեմբեր, 2026 17:09
Անվավեր է ճանաչվել Արթիկում մսուր-մանկապարտեզի շենքի օտարման աճուրդը․ համայնքին կհատուցվի 12.4 միլիոն դրամ
09 Հոկտեմբեր, 2026 12:52
Կորյուն Սերոբյանը և Ծովակ Մնացականյանը պարգևատրվել են Մխիթար Գոշի մեդալով
21 Սեպտեմբեր, 2026 15:45