Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ առաջիկա օրերին կարգելվեն այն ցույցերն ու հավաքները, որոնք չունեն իրավական հիմք։
Ըստ Reuters-ի՝ Մակրոնն այս հայտարարությունն արել է հոկտեմբերի 22-ին՝ Ելիսեյան պալատում հետախուզական ծառայությունների ներկայացուցիչների հետ հանդիպումից հետո։
Նա նշել է, որ պրեֆեկտները կարգելեն այն ցույցերը, որոնք կազմակերպվում են անհատների կողմից՝ առանց դրանք անցկացնելու իրավական թույլտվության։
Ֆրանսիայի նախագահը նշել է, որ արհմիությունների կողմից կազմակերպվող միջոցառումների համար կառաջարկվեն այլընտրանքային երթուղիներ։ Նպատակն է ապահովել անվտանգությունը քաղաքների կենտրոններում՝ հատկապես խանութների և հանրային նշանակության շենքերի մերձակայքում։
Անդրադառնալով անցած շաբաթ օրվա իրադարձություններին՝ Մակրոնը մեղադրել է արմատական ձախ խմբավորումներին Հանրապետությունը տապալելու փորձի մեջ՝ նշելով, որ նրանք դիմել են բռնության և իրականացրել նախապես ծրագրված գործողություններ։ Նա նաև հայտարարել է, որ խիստ միջոցներ կձեռնարկվեն այլ հանցավոր գործողությունների դեմ։