Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

ԱՄՆ փոխնախագահ Ջ. Դ. Վենսը «Reuters»-ին տված հարցազրույցում հայտնել է, որ դեռ չի որոշել՝ արդյոք 2028 թվականին կառաջադրվի նախագահի պաշտոնում։

«Բնույթով հակված եմ հետաձգել որոշումների կայացումը,- նշել է նա։- Դեռևս լրջորեն չեմ մտածել այդ մասին»։

Ինչպես հաղորդում է «Politico»-ն, Տեխաս նահանգի Դալաս քաղաքում Հանրապետական ​​կուսակցության համագումարին զուգահեռ անցկացված փակ միջոցառման մասնակիցները Վենսին ողջունել են որպես պետության հաջորդ ղեկավարի։

Օգոստոսի 7-ին ԱՄՆ գործող նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ դեռ պատրաստ չէ հրապարակայնորեն պաշտպանել Վենսի թեկնածությունը 2028 թվականի ընտրություններում երկրի բարձրագույն պաշտոնի համար։

142