Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

shamshyan.com-ի տեղեկություններով, հոկտեմբերի 28-ին Արմավիրի համայնքային ոստիկանները մի քաղաքացու հետ տարված բացատրական աշխատանքների արդյունքում հերթական անգամ հայտնաբերել են մի ամբողջ զինանոց։

Այդ օրը քաղաքացին զանգահարել է համայնքային ոստիկաններից մեկին ու հայտնել, որ ինքը Արցախյան 44-օրյա պատերազմի մասնակից է և տեղեկացել է, որ Արմավիրի ոստիկաններն ակտիվ աշխատանք են իրականացնում զենք-զինամթերքի հայտնաբերման ուղղությամբ, ինքը Արմավիր քաղաքի Սայաթ-Նովա փողոցի կիսակառույց շենքում զենք-զինամթերք է թողել։

Նշված վայր են մեկում Արմավիրի համայնքային ոստիկանները՝ բաժնի պետ Վ․ Գևորգյանի գլխավորությամբ, որտեղ էլ հայտնաբերում են 1 հատ «AK74» մոդելի, 7․62 մմ տրամաչափի ինքնաձիգ, 1 հատ «Կարաբին» մոդելի 32 մմ տ/չ-ի ակոսափող հրացան, 1 հատ երկփողանի, 16 մմ տ/չ-ի ողորկափող հրացան, 1 հատ երկփողանի, 12 մմ տ/չ-ի ողորկափող հրացան, 1 հատ մեկփողանի, 16 մմ տ/չ-ի ողորկափող հրացան, 1 հատ մեկփողանի, 16 մմ տ/չ-ի ողորկափող հրացան, 1 հատ 5․6 մմ տ/չ-ի թմբուկավոր ինքնաշեն ատրճանակ, 1 հատ «EKOL» մոդելի 9 մմ տ/չ-ի գազային ատրճանակ, 2 հատ G 1 տեսակի, 1 հատ F 1 տեսակի ձեռքի նռնակներ, 1 հատ նռնակի ճայթուցիչ, 4 հատ տրատիլ տեսակի պայթուցիչ, 7 հատ պայթուցիկի գլխիկներ, 2 հատ ինքնաձիգի դատարկ փամփշտատուփեր, 238 հատ 7․62 մմ տ/չ-ի ինքնաձիգի փամփուշտներ, 236 հատ 7․62 մմ տ/չ-ի գնդացիրի փամփուշտներ և 96 հատ 7․62 մմ տ/չ-ի գնդացիրի փամփուշտներ, իրենց ժապավենով։

Դեպքի փաստով ոստիկանության Արմավիրի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչություն, որտեղ դեպքի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ, ինչից հետո դեպքի վայր են ժամանել քննչական խումբն ու քննչական կոմիտեի փորձաքրեագետը։
 

182