Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն պատրաստակամություն է հայտնել աջակցել փոխնախագահ Ջեյ Դի Վենսին, եթե վերջինս որոշի մասնակցել 2028 թվականի նախագահական ընտրություններին։

«Ջեյ Դին իմ շատ լավ ընկերն է։ Եթե նա մասնակցի նախագահական մրցապայքարին, ապա հիանալի թեկնածու կլինի։ Ես այդ մասին հրապարակավ խոսել եմ և կրկին կասեմ՝ ես կլինեմ առաջին մարդը, որը կաջակցի նրան»,- The New York Times-ին տված հարցազրույցում հայտարարել է Ռուբիոն։

Միևնույն ժամանակ, նա հրաժարվել է պատասխանել այն հարցին, թե արդյոք ինքն անձամբ մտադիր է առաջադրվել նախագահի պաշտոնում։

«Ես այլևս չեմ խոսելու 2028 թվականի մասին։ Պարզապես չեմ խոսելու»,- ասել է պետքարտուղարը։

Ռուբիոն հերքել է նաև լրատվամիջոցների տեղեկություններն իր հնարավոր հրաժարականի մասին՝ 2028 թվականի նախագահական ընտրություններին մասնակցելու նպատակով։

192