Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Արևելյան Եվրոպայի երկրների և ՄԱԿ-ի մշտական համակարգողների միջև կայացած հանդիպման ընթացքում Հայաստանի պատվիրակությունն անդրադարձել է տարածաշրջանի երկրների առջև ծառացած զարգացման ընդհանուր մարտահրավերներին, այդ թվում՝ տնտեսական դիմակայունության ամրապնդմանը, կլիմայի փոփոխությանը և թվային վերափոխմանը։

 

Այս մասին հայտնում է ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցչությունը։

 

Պատվիրակությունն ընդգծել է խաղաղության, կայունության և տարածաշրջանային փոխկապակցվածության նշանակությունը կայուն զարգացման և համատեղ բարգավաճման համար՝ միաժամանակ կարևորելով կանաչ անցման, նորարարության և կայուն ենթակառուցվածքների ոլորտներում տարածաշրջանային համագործակցության ընդլայնման հնարավորությունները։

Հայաստանի պատվիրակությունը վերահաստատել է նաև իր աջակցությունը ՄԱԿ-ի Մշտական համակարգողների համակարգի ամրապնդմանը և բարձր գնահատել Հայաստանում ՄԱԿ-ի երկրի թիմի հետ ձևավորված արդյունավետ համագործակցությունը։

93