Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Չինաստանի նախագահ Սի Ծինփինը նոյեմբերի 19-ին Շենժենում եռակողմ հանդիպում կանցկացնի Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ։ Այս մասին հաստատել է Չինաստանի արտաքին գործերի նախարարությունը։

ԱՄՆ Սպիտակ տան՝ նոյեմբերի 15-ին հրապարակած ժամանակացույցի համաձայն՝ երեք երկրների առաջնորդների հանդիպումը կկայանա Kylin Villa հյուրանոցային համալիրում։ Բանակցությունների մեկնարկը նախատեսված է Մոսկվայի ժամանակով 09:30-ին։ Սպիտակ տունը հանդիպման վերաբերյալ այլ մանրամասներ չի հաղորդել։

Չինաստանի ԱԳՆ-ի հաղորդագրության մեջ նշվում է, որ հանդիպումը կանցկացվի եռակողմ ձևաչափով։ Գերատեսչությունը նաև ընդգծել է, որ Չինաստանը, Ռուսաստանն ու ԱՄՆ-ն ընդհանուր պատասխանատվություն են կրում գլոբալ մարտահրավերներին արձագանքելու, խաղաղությանն ու կայունությանը նպաստելու հարցում։

ԱՄՆ նախագահի ժամանակացույցի համաձայն՝ Պուտինի և Սի Ծինփինի հետ եռակողմ հանդիպումից առաջ՝ նոյեմբերի 19-ին, Թրամփը կմասնակցի Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության (ԱԽՏՀ) շրջանակում նախատեսված միջոցառումներին և երկկողմ բանակցություններ կանցկացնի Չինաստանի նախագահի հետ։

 

 

136