Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և Կանադայի վարչապետ Մարկ Քարնին քննարկել են երկկողմ առևտրային համաձայնագրի կնքման ուղղությամբ տարվող աշխատանքները։ Այս մասին հայտնել է Կանադայի վարչապետի գրասենյակը։

«Վարչապետ Մարկ Քարնին այսօր հանդիպել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ՝ Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ Առաջնորդները քննարկել են փոխշահավետ առևտրային համաձայնագրի կնքման ուղղությամբ ընթացող աշխատանքները, որը թույլ կտա ստեղծել աշխատատեղեր, բարձրացնել ապրանքների և ծառայությունների հասանելիությունը, ինչպես նաև հարգել Կանադայի լեզուն, մշակույթն ու ինքնիշխանությունը»,- ասվում է վարչապետի գրասենյակի հայտարարության մեջ։

Նշվում է նաև, որ Թրամփն ու Քարնին պայմանավորվել են համաձայնագրի շուրջ աշխատանքները շարունակել՝ սերտորեն համակարգելով իրենց գործողությունները։

131