Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Եվրամիության երկրները համաձայնության չեն եկել Կանադային միության ասոցացված անդամի կարգավիճակ տրամադրելու հարցում։ Այս մասին հայտնել է Politico պարբերականը՝ հղում անելով եվրոպացի չորս պաշտոնյայի և դիվանագետի։

Պարբերականի փոխանցմամբ՝ տարաձայնությունները, որոնք պահպանվել են նույնիսկ երկուշաբթի օրը ԵՄ երկրների դեսպանների բանակցություններից հետո, ի ցույց են դնում Բրյուսելի և անդամ պետությունների մայրաքաղաքների միջև առկա լարվածությունը։

Աղբյուրները Politico-ին հաստատել են, որ ԵՄ-Կանադա գագաթնաժողովի արդյունքներով նախատեսվող համատեղ հայտարարության նախագծում կարող է ներառվել ավելի լայն ձևակերպում։ Այն թույլ կտա միության անդամներին հեռավորություն պահպանել հենց «Եվրամիության ասոցացված անդամ» եզրույթից՝ միևնույն ժամանակ այն ամբողջությամբ չբացառելով։

Պարբերականը նաև նշել է, որ Կանադան կարող է չստանալ ԵՄ ասոցացված անդամի կարգավիճակ՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հնարավոր բացասական արձագանքի պատճառով, որը կարող է առաջանալ Եվրամիության և Կանադայի միջև մերձեցման հետևանքով։

62