Տեղումներ չեն սպասվում, օդի ջերմաստիճանը կնվազի
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Հանրապետության տարածքում նոյեմբերի 26-28-ը, 29-ի գիշերն սպասվում է առանց տեղումների եղանակ: Նոյեմբերի 29-ի ուշ երեկոյան ժամերին, 30-ին առանձին շրջաններոում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, լեռնային և առանձին նախալեռնային շրջաններում՝ ձյան և թաց ձյան տեսքով։
Քամին հարավարևմտյան է՝ 2-5 մ/վ։ Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 26-ի ցերեկը կնվազի 4-6, 26-ի գիշերը՝ 8-10 աստիճանով։
Երևանում նոյեմբերի 26-28-ը, 29-ի գիշերն սպասվում է առանց տեղումների եղանակ։ Նոյեմբերի 29-ի ուշ երեկոյան ժամերին, 30-ի գիշերը և առավոտյան սպասվում է անձրև։
26 Նոյեմբեր, 2026 09:13
117