ՀՀ վարչապետի գլխավոր խորհրդական Արայիկ Հարությունյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

Կարևոր բարեփոխման մասին

Փետրրվարի 11-ին կառավարությունը հաստատեց երեխաների կրթության ապահովման համար մի կարևոր փաստաթուղթ ՝պարտադիր կրթությունից դուրս մնացած երեխաների բացահայտման և ուղղորդման կարգը։

Դրա շնորհիվ կկարողանանք բացահայտել այն երեխաներին, որ ընդգրկված չեն որևէ կրթական հաստատությունում, տարբեր գերատեսչությունների կողմից անհրաժեշտ քայլեր ձեռնարկել։

Կկարողանանք նաև մշտադիտարկել այն բոլոր դեպքերը, երբ երեխաները, չնայած ֆորմալ ընդգրկված են դպրոցում, բայց փաստացի դուրս են մնում կրթությունից՝ հաճախակի բացակայելով, տնային ուսուցման ձևակերպման և փաստացի ուսուցում չստանալու և այլ հիմքերով։

Գործիքն աշխատելու է ծրագրային ապահովմամբ, ինքնաշխատ եղանակով, հիմնվելով միջգերատեսչական համագործակցության վրա։

Մանրամասները՝

https://www.e-gov.am/.../file/decrees/kar/2021/02/154_1.pdf

 

 

16 Փետրվար, 2021 12:25
270
; ;