Փետրվարի 25-ին Թուրքիան մեկնարկելու է լայնածավալ ռազմածովային «Mavi vatan-2021» կոչվող զորավարժություններ, այս անգամ հունական սահմանի մոտ՝ Միջերկրական և  Էգեյան ծովերի թուրքական ջրերում: Ինչպես տեղեկացնում է  ermenihaber-ը դրանք կավարտվեն մարտի 7-ին:

Թուրքիայի ռազմածովային ուժերից զորավարժանքին կմասնակցի 82 ռազմանավ, ծովային 5 պարեկային ինքնաթիռ, 12 ծովային ուղղաթիռ, ԱԹՍ-ներ, ռազմածովային ուժերի ամֆիբիա («երկկենցաղ») ծովային հետևակի բրիգադ և հատուկ ջոկատայիններ։ Իսկ ցամաքային ուժերից կմասնակցեն ընդհանուր նշանակության և հարձակողական ուղղաթիռներ, օդուժից՝ F-16, F-4 և հետախուզական արբանյակային ինքնաթիռներ:

Զորավարժությանը կմասնակցեն նաև Թուրքիայի ժանդարմերիայի որոնողափրկարարական ջոկատները, առափնյա ավտանգության նավեր, ինքնաթիռներ ու ուղղաթիռներ:

Թուրքիան այս քայլով ցանկանում է գնահատել ռազմածովային ուժերին կից շտաբերի, ստորաբաժանումների և նավերի պատրաստվածությունը, փորձել այլ ուժերի հետ համագործակցության ընթացակարգերը, զարգացնել փոխօգնության կարողությունները և բարձրացնել մասնակից օղակների պատրաստվածության մակարդակը:

22 Փետրվար, 2021 21:32
282
; ;