«Մենք մշտական հետևում ենք խորհրդատվություններին, որոնք արվում են միջազգային մասնագիտական կառույցների կողմից, և դիմակների կրումը պահպանում է իր՝ որպես շատ կարևոր կանխարգելիչ միջոցառում դերը»,- կառավարության հարցուպատասխանի ժամանակ ասաց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը` անդրադառնալով դիմակների արդյունավետությանը առնչվող հարցին:

«Ոչ միայն հետևելով միջազգային կառույցների արձանագրումներին, մենք ևս նկատում ենք, որ աշնանը` դուք կհիշեք, երբ ունեցանք կովիդով վարակվելու բարձր թվեր, և բնակչությունը, անսալով մեր բոլոր հորդրոներին, սկսեց ավելի լուրջ վերաբերվել և կրել դիմակներ, մենք ունեցանք հիվանդության կառավարելիության շատ լավ ցուցանիշներ»,- ասաց Ավանեսյանը:

Նախարարի խոսքով` լավ թվերը, ցածր ցուցանիշները թուլացրել են զգոնությունը, և շատերը նույնքան հետևողականորեն չեն կրում դիմակները, բայց մենք վերջին երկու շաբաթվա ընթացքում տեսնում ենք հիվանդության թվի աճ: «Ուստի իմ խնդրանքն է  ձեզ և բոլորին, որ մենք պետք է վերադառնանք դիմակների ավելի խիստ պահպանողական ռեժիմին և փորձենք կանխարգելել կովիդի տարածումը»,- հորդորեց նախարարը:

 

372