Հայաստանի շախմատիստուհի Աննա Սարգսյանը մրցանակային տեղ է զբաղեցրել Կատալոնիայի շախմատի ֆեդերացիայի կողմից անցկացրած կանանց կայծակնային շախմատի առցանց մրցաշարում, որին մասնակցել են 36 երկրների 189 շախմատիստուհի:

Մեր գրոսմայստերը 11 հնարավորից վաստակել է 9 միավոր և գրավել 2-րդ տեղը: Նա ընդամենը կես միավորով է ետ մնացել մրցաշարի հաղթող, ուկրաինուհի Յուլյա Օսմակից: Երրորդ տեղը գրավել է արգենտինուհի Կանդելա Ֆրանցիսկոն, որը լրացուցիչ գործակիցներով առաջ է անցել 8,5-ական միավոր վաստակած մնացած հինգ շախմատիստուհիներից:

Հայաստանից մրցաշարին մասնակցել են ևս երկու շախմատիստուհի: ՖԻԴԵ-ի վարպետ Մարիամ Ավետիսյանը և գրոսմայստեր Լիլիթ Մկրտչյանը 7,5-ական միավորով զբաղեցրել են համապատասխանաբար 19-րդ և 21-րդ տեղերը:

19034