Մարտի 23-ի երեկոյան ճանապարհային ոստիկանության՝ մայրաքաղաքը և մարզերը սպասարկող ստորաբաժանումների, ճանապարհապարեկային ծառայության բաժնի և ուղեկցող հատուկ վաշտի ծառայողներն ուժեղացված ծառայություն իրականացրին մայրաքաղաքում։

Ինչպես տեղեկացնում են  ՀՀ ոստիկանությունից՝ հայտնաբերվեցին մի քանի տասնյակ խախտումներ, այդ թվում՝ առանց ԱՊՊԱ պայմանագրի շահագործվող՝ 6, թաղանթապատված դիմապակիով՝ 3, առանց համարանիշերի՝ 1 մեքենա։ Ճանապարհային ոստիկանության պահպանվող հատուկ տարածք տեղափոխվեց 6 տրանսպորտային միջոց։ Ուժեղացված ծառայության ընթացքում հայտնաբերվել է հետախուզման մեջ գտնվող 10 մեքենա։

«Հարգելի՛ վարորդներ, խստորեն պահպանեք ճանապարհային երթևեկության կանոնները: Ոստիկանության ուժեղացված ծառայությունները պարբերական են»,- ասված է ոստիկանության տարածած հաղորդագրության մեջ։

24 Մարտ, 2021 20:04
576
; ;