Այսօր, մարտի 25-ին, կասկադյորական ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 06։10-ի սահմաններում Երևանի բնակիչ 35-ամյա Արտյոմ Արմաղանյանը իր վարած Lexus մակնիշի ավտոմեքենայով Իսակովի պողոտայում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել Ոստիկանության զորքերի 1033 զորամասի պատին։  

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Ա․ Արմաղանյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Մալայանի անվան ակնաբուժական կենտրոն»։

Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Երևանի ճանապարհային ոստիկանության ծառայողները։  

Վթարի մասին Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Գարիկ Հակոբյանը տեղեկությունը փոխանցել է Ճանապարհային ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է հերթապահ խումբը՝ բաժանմունքի պետ Գրիգոր Ավետիսյանի, ավագ հետաքննիչ Արարատ Թևոսյանի գլխավորությամբ։  

Փաստի առթիվ Ա․ Թևոսյանի կողմից նյութեր են նախապատրաստվում։ 

Հետաքննիչի հանձնարարականով՝ ավտոմեքենան տեղափոխվել է Երևանի ՃՈ պահպանվող հատուկ տարածք։  

Լուսանկարները՝ Յուրա Գաբրիելյանի:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է  անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 

1212