«Դերբենդում, այն տան կողքին, որտեղ ես ծնվել եմ, չորսհարկանի շքեղ առանձնատուն կա։ Այն կառուցել է Դիմա Սադիկովը՝ արգելված անտառայգու տարածքում: Առանձնատունը կառուցվել է, երբ ես ադրբեջանական բանակի գլխավոր շտաբի պետն էի: Տունը ոչ միայն հսկայական է, այլեւ դրսից հայելապատ վերելակներով է եւ ծածկված է գեղեցիկ մարմարով։ Ոճով նման է Դուբայի հյուրանոցներին։

Մի անգամ, երբ իմ հայրը դեռ կենդանի էր, ես քայլում էի նրա հետ այգում, ուշադրություն դարձրեցի Սադիկովի տանը եւ ասացի, թե ինչ շքեղ տուն է կառուցել գեներալ Սադիկովը: Հայրս՝ զանգեզուրցի իմաստուն ծերունին, հանգիստ պատասխանեց՝ սա տուն չէ, սա զինվորի չափաբաժին է։

Երեկ երեկոյան ես վերանայում էի Երեւանից ինձ ուղարկված առանձնատների լուսանկարները։ Լրագրողները, իմ խնդրանքով, նկարել են հայ էլիտայի հսկայական տները։ Բոլոր պաշտոնյաների, քաղաքական գործիչների, գեներալների, նախարարների տները: Բոլորինը։ Տեր-Պետրոսյանի, Քոչարյանի, Սարգսյանի օրոք աշխատողների ու կառավարողների։

Հսկայական վիլլաներ, բազմահարկ առանձնատներ: Ձեզ ասեմ, խելագարվելու տեսարան է:
Ես նստած նայում էի համակարգչի էկրանին, թերթում էի։ Տներ, վիլլաներ, տուֆ, գրանիտ, ոսկի, ապակի։
Կինս մոտեցավ, նայեց եւ հարցրեց՝ այս ի՞նչ հսկայական վիլլաներ են։ Ես հիշեցի հորս խոսքերը եւ պատասխանեցի՝ Գալյա, սրանք տներ չեն, սա հայ առյուծ զինվորների կյանքերն են»,- գրել է Արամ Գաբրիելյանովը իր telegram ալիքում։

3846