ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար Հակոբ Ավագյանի նախաձեռնությամբ, Տեսչական մարմնի միջոցներով, ապրիլի 10-ին Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Մայր եկեղեցուն հարող տարածքում կազմակերպվել է խորհրդանշական ծառատունկ։

Միջոցառումն իրականացվել է Երևանի քաղաքապետարանի «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի աջակցությամբ և ՀՈԱԿ-ի զարգացման գծով փոխտնօրեն Քրիստինա Վարդանյանի մասնակցությամբ։

Ծառատունկին մասնակցել են Տեսչական մարմնի տարածքային բոլոր ստորաբաժանումների աշխատակիցները։

Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Մայր եկեղեցու հոգևոր հովիվ, արժանապատիվ Տեր Առնակ Քահանա Հարությունյանի հնչեցրած Տերունական աղոթքով մեկնարկել է «Վերածննդի ծառատունկը»։

Շուրջ 80 դեկորատիվ տնկիները՝ որպես վերածնունդի խորհրդանիշ, հետայսու կզարդարեն եկեղեցուն հարող բարձունքը:

 

10 Ապրիլ, 2021 17:14
116
; ;