Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի նիստում կբարձրացվի Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների հարցը
«Այսօր ունենք նաև Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի լիագումար նիստ՝ առցանց ձևաչափով»,- այս մասին այսօր խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արման Եղոյանը, նշելով, որ Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի նիստում հայկական պատվիրակության անդամները կբարձրացնեն Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների հարցը:
«Երեկ հանձնաժողովի ձևաչափով հայկական պատվիրակությունը ևս մեկ անգամ բարձրացրել է այդ հարցը և ոչ միայն այդ հարցը: Այսօր լիագումար նիստի առցանց ձևաչափով այն ևս կդառնա քննարկման առարկա»,- հայտարարեց պատգամավորը:
Հիշեցնենք` այսօր խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ Իմ քայլը խմբակցության պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանը հայտարարեց, որ գերիների հարցը հնարավոր բոլոր հարթակներում թմբկահարելը բխում է ՀՀ շահերից:
20 Ապրիլ, 2021 16:15
385
ՀԷՑ-ը չի խլվել, այն ազգայնացվում է և վերադարձվում ժողովրդին, ումից ժամանակին խլվել է․ Եղոյան (տեսանյութ)
28 Հոկտեմբեր, 2026 13:17
Մեր նպատակն է՝ ՀՀ-ն սեպից վերածվի կամրջի, ինչի՞ պիտի լինի սեպ, լավ բա՞ն ա. Եղոյան
27 Հոկտեմբեր, 2026 15:57
Քաղաքական շարժման անունը դնել «սրբազան» ու գալ կրկնել այստեղ․ դուք ձեզ կոչում եք քրիստոնյա՞․ Եղոյան
06 Հոկտեմբեր, 2026 13:07