Լիբանանի Հանրապետության արտաքին գործերի և արտագաղթյալների նախարար Շարբել Ուեհբին նամակ է հղել ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանին՝ Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցի կապակցությամբ՝ իր պետության և ժողովրդի համերաշխությունը հայտնելով Հայաստանին և աշխարհասփյուռ հայությանը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ, նամակում, մասնավորապես, ասվում է.

«Քանի որ դուք եք հայ դատի կրողը և պահպանում եք այն ապագա սերունդների գիտակցության մեջ, վստահ եղեք, որ կարող եք մշտապես ապավինել  Լիբանանի բարեկամությանն ու աջակցությանը, ինչպես նաև մեր ժողովուրդների համերաշխությանը: Ապրիլի 24-ին եկեք հիշենք, որ անարդարությունը երբեք տևական չէ, ոչ էլ անպատժելիությունը՝ հավերժ»:

Լիբանանի ԱԳ և արտագաղթյալների նախարարն ընդգծել է նաև, որ «պատմական այս հանցագործությունը ցավալի և ողբերգական դաս է՝ այլևս երբեք թույլ չտալու դրա կրկնությունը»:

24 Ապրիլ, 2021 11:24
141
; ;