ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը այսօր խորհրդակցություն է անցկացրել Կոտայքի մարզպետարանում անցկացրել է խորհրդակցություն, որի շրջանակներում ներկայացրել է գյուղատնտեսության աջակցման նոր ծրագիր։

«Կարեւոր եմ համարում, որ մենք պատրաստվում ենք առաջիկայում ծրագիր ներդնել, համաձայն որի, եթե որեւէ հողատարածքում տնտեսվարողն անցնում է կաթիլային ոռոգման կամ անձրեւացման՝ 5 տարով կազատվի ոռոգման ջրի վարձավճարից։ Իհարկե, առաջիկայում մենք դե յուրե այդ որոշումը կընդունենք եւ կկանոնակարգենք, թե ինչպես է այդ գործընթացը տեղի ունենալու։

Հանրապետությունում վարելահողերի 74%-ը ընդհանրապես չի ոռոգվում, Կոտայքի մարզում ճշգրիտ համընկնում է չոռոգվող հողատարածքների չափաքանակը հանրապետության հետ։ Կոտայքի մարզի հողերի 74%-ը չի ոռոգվում, եւ մեզ համար այս ուղղությունները պետք է առաջնային լինեն»,- ասել է Փաշինյանը։

732