Ուսումնական հաստատությունները և մարզադաշտերը, որոնք օգտագործվել են ԱԱ-2018-ի խաղարկության ժամանակ օտարերկրյա թիմեր ընդունելու համար, կօգտագործվեն Սանկտ Պետերբուրգում Եվրոպայի առաջնության լրացուցիչ խաղերի հետ կապված՝ թիմերի տեղակայման համար: 

Եվրոպական ֆուտբոլային ասոցիացիաների միությունը (ՈՒԵՖԱ) հայտարարել է, որ Սանկտ Պետերբուրգը լրացուցիչ հյուրընկալելու է խմբային երեք հանդիպումներ, որոնք նախատեսված էին անցկացնել Դուբլինում։ 

Սանկտ Պետերբուրգում տեղի կունենա յոթ հանդիպում.

Հունիսի 12 Բելգիա - Ռուսաստան
Հունիսի 14 Լեհաստան - Սլովակիա
Հունիսի 16 Ֆինլանդիա - Ռուսաստան 
Հունիսի 18 Շվեդիա - Սլովակիա 
Հունիսի 21 Ֆինլանդիա - Բելգիա 
Հունիսի 23 Շվեդիա - Լեհաստան 
Հուլիսի 2 քառորդ եզրափակչի հանդիպումը

Հանդիպումները տեղի կունենան «Գազպրոմ-Արենա»-ում՝  68.000 հանդիսականով։

Հիշեցնենք, որ Եվրոպայի առաջնությունը կանցկացվի հունիսի 11-ից հուլիսի 11-ը:

 

403