Եղիսաբեթ II թագուհին թույլ է տվել, որ Սանդրինգեմի իր կալվածքում աճած բույսերից գարեջուր պատրաստեն։ Բրիտանական People–ը հայտնում է, որ արդեն եփվել են գարեջրի երկու տեսակների առաջին նմուշները։

«Թագավորական» գարեջրի մեկ շիշը (500 մլ) 5,5 դոլարով վաճառվում է Սանդրինգեմի հուշանվերների խանութում:

Բուքինգհեմյան պալատն անցյալ տարի էլ էր նման քայլի դիմել: Թագուհու անունից ջին էր արտադրվել թագավորական նստավայրի տարածքում հավաքված բույսերից։

Այս շաբաթ պալատը կսկսի մրգային համով ջինի նոր տեսակ պատրաստել, որի մեկ շիշը 41 դոլար է գնահատվում։

People–ը կարծում է, որ ալկոհոլի արտադրությամբ զբաղվելու որոշումն իր պատճառներն ունի։ Թագավորական ընտանիքի նախկին խոհարար Դարեն Մաքգրեդին ասել է, որ Եղիսաբեթ II-ն ամեն օր Դյուբոննե վերմուտով, մի կտոր կիտրոնով, մեծ քանակությամբ սառույցով ու ջինով կոկտեյլ է վայելում։

Ամբողջական նյութը` սկզբնաղբյուր կայքում:

 

542