Վերադարձած և վերադարձվելիք գերիների համար կլինի սոցիալական փաթեթ, որը կտարբերվի գումար բաժանելու ծրագրերից
«Արդեն իրականացված և ընթացքի մեջ գտնվող ծրագրերով նախատեսված չէ վերադարձած գերիների համար որևէ ծրագիր, բայց նախատեսում ենք քննարկումներ սկսել և աշխատում ենք մի ծրագրի վրա, որով հնարավոր կլինի վերադարձած գերիների և դեռ վերադառնալիք գերիների համար նախատեսել ծրագիր, որը կտարբերվի գումար բաժանելու ծրագրերից»,- այս մասին այսօր կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ասաց սոցապնախարարի պաշտոնակատար Նարեկ Մկրտչյանը, պատասխանելով հարցին, թե նախատեսվում է հայրենադարձ գերիների սոցիալական աջակցության փաթեթի մշակում և ինչ քայլեր են արվում այդ ուղղությամբ:
«Կլինի սոցիալական փաթեթ, որը կլուծի մասնագիտական կողմնորոշման խնդիր, ինչպես նաև առողջապահական ծառայություններից օգտվելու խնդիրներ»,- ասաց նախարարի պաշտոնակատարը։
05 Մայիս, 2021 20:51
633
Երեխա ունեցող ընտանիքների հիփոթեքային աջակցության ծրագրում նախատեսվում են նոր փոփոխություններ
30 Սեպտեմբեր, 2026 14:18
Նոր կարգավորում՝ կենսաթոշակառուների և նպաստառուների համար բանկային և սոցիալական ծառայությունների հասանելիության ապահովման վերաբերյալ
29 Սեպտեմբեր, 2026 17:27
Հանրային քննարկման է ներկայացվել զբաղվածության ապահովման նոր ծրագիր
10 Սեպտեմբեր, 2026 11:45
Փորձագետները եկել ուսումնասիրել են COP17-ի անցկացման վայրը. ՇՄ փոխնախարար
15 Հոկտեմբեր, 2026 00:12
Ֆինանսների նախարարը Բանգկոկում հանդիպել է ՎԶԵԲ նախագահի հետ և մասնակցել ֆինանսների նախարարների կլիմայական կոալիցիայի հանդիպմանը
14 Հոկտեմբեր, 2026 19:33
2027-ին Հայաստանի պետական բյուջեի ծախսերը կգերազանցեն 4 տրիլիոն դրամը․ ֆինանսների նախարար
07 Հոկտեմբեր, 2026 18:58
Գերիների վերադարձ, խաղաղության պայմանագրի ստորագրում, ՀՀ-Թուրքիա հարաբերություններ Վարչապետի ելույթը
25 Սեպտեմբեր, 2026 22:43
Գերիների և անհետ կորածների հարցը օրակարգում է, հարցերը եղել են քննարկման մաս. Փաշինյան
03 Սեպտեմբեր, 2026 13:39
Ռուսաստանը և Ուկրաինան ռազմագերիների փոխանակում են անցկացրել «160-ը՝ 160-ի դիմաց» ձևաչափով
26 Հունիս, 2026 22:33