Փոփոխություն «Sputnik V»-ով պատվաստման կարգում
Կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) դեմ նախատեսված «Սպուտնիկ-Վի»պատվաստանյութից օգտվելու հնարավորություններն ընդլայնվել են:
Առողջապահության նախարարի պաշտոնակատարի հրամանի փոփոխությամբ՝ քրոնիկ հիվանդների համար հանվել է «Սպուտնիկ-Վի»-ով պատվաստումների մինչև 54 տարիքային շեմը։
Այսպիսով, «Սպուտնիկ-Վի»-ով պատվաստումները նախատեսված են ռիսկի խմբերի անձանց`18-ից 54 տարեկան բուժաշխատողների, 18 տարեկանից բարձր քրոնիկ հիվանդների, սոցիալական խնամքի կենտրոնների 18-ից 54 տարեկան բնակիչների և աշխատակիցների համար:
Նախարարությունը հիշեցնում է, որ Հայաստանում COVID-19-ի դեմ կիրառվում է 3 պատվաստանյութ՝ «Sputnik V», «AstraZeneca», «Կորոնավակ»:
22 Մայիս, 2021 20:45
1374
Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հունիսի 19-ին
19 Հունիս, 2026 18:13
Առաջարկվում է Հայաստանում ձևավորել 3 նոր խոշորացված համայնք
22 Մայիս, 2026 16:34
Ինչ փոփոխություններ են արձանագրվել ապրիլի 24-ին
24 Ապրիլ, 2026 16:51
Արգենտինայում հաստատել են «Սպուտնիկ-V» պատվաստանյութի անվտանգությունը
26 Հոկտեմբեր, 2021 03:13
ՀՀ-ն ձեռք է բերել «Սպուտնիկ V» պատվաստանյութի երկրորդ դեղաչափի հերթական խմբաքանակը
30 Օգոստոս, 2021 23:08
Արցախում ռիսկային խմբերում աշխատող անձինք պատվաստվում են «Սպուտնիկ-V» պատվաստանյութով
05 Մայիս, 2021 20:52