Ուշադրություն․

Ռոբերտ Քոչարյանին ներկայացնող "Հայաստան դաշինքը" օգտագործել է "Ճիշտը" ֆեյսբուքյան էջի (https://www.facebook.com/jishtchisht/) "Պրիվետ Ռոբ" (https://www.facebook.com/jishtchisht/posts/120689806848002) հաղորդման կադրերը, մոնտաժել ու խեղաթյուրել են հաղորդման բուն իմաստն ու միտքը, օգտագործելով իմ դեմքը, որպես իրենց նախընտրական քարոզարշավի տեսանյութ և ցուցադրել տարբեր հեռուստաընկերություններով  Սա ոչ ավելին է քան զավեշտ և ճղճիմ փորձեր սեփական հեղինակությունը փրկելու համար։

Զգուշացում բոլոր լրատվական կայքերին և հեռուստաընկերություններին․

«Հեղինակային իրավունքի և հարակից իրավունքների մասին» օրենքի 3-րդ հոդվածի 4-րդ մասի «զ)» կետի համաձայն հեղինակային իրավունքի օբյեկտ է նաև տեսալսողական ստեղծագործությունը։

Նույն օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն․ «Ստեղծագործության նկատմամբ հեղինակային իրավունքը ծագում է ստեղծագործության ստեղծման փաստով:»։

Նույն օրենքի 6-րդ հոդվածի համաձայն․ «Հեղինակ է ճանաչվում այն ֆիզիկական անձը, ով ստեղծել է ստեղծագործությունը:»

Նույն օրենքի 13-րդ հոդվածի 1-ին մասի երկրորդ պարբերության համաձայն․

Հեղինակը բացառիկ իրավունք ունի օգտագործելու իր ստեղծագործությունը ցանկացած ձևով և եղանակով, ինչպես նաև երրորդ անձանց թույլատրելու կամ արգելելու դրա օգտագործումը, մասնավորապես`

ա) ստեղծագործության վերարտադրումը (վերարտադրման իրավունք).

բ) ստեղծագործության տարածումը (տարածման իրավունք).

գ) ստեղծագործության բնօրինակը կամ օրինակները վարձույթով տալը (վարձույթով տալու իրավունք).

դ) ստեղծագործության բնօրինակի կամ օրինակների փոխատվությունը (փոխատվության իրավունք).

ե) ստեղծագործության թարգմանումը (թարգմանության իրավունք).

զ) ստեղծագործության վերամշակումը, վերադաշնակումը, նկարազարդումը, հարմարեցումը և այլ ձևերով վերափոխումը (վերափոխման իրավունք).

է) ստեղծագործության հաղորդումը հանրությանը (հանրությանը հաղորդման իրավունք).

ը) ստեղծագործության հրապարակային կատարումը (հրապարակային կատարման իրավունք).

թ) ստեղծագործության հրապարակային ցուցադրումը (հրապարակային ցուցադրման իրավունք).

ժ) ստեղծագործության հեռարձակումը (հեռարձակման իրավունք).

ժա) ստեղծագործության հեռարձակման միաժամանակյա կամ հետագա վերահեռարձակումը (վերահեռարձակման իրավունք).

ժբ) ստեղծագործության հաղորդումը մալուխով կամ համանման միջոցներով (մալուխով հաղորդման իրավունք).

ժգ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը չհակասող այլ ձևերով ու եղանակներով օգտագործում:

Վերոնշյալի համատեքստում տեղեկացնում եմ, որ սույն թվականի հունիսի 9-ին Ձեր հեռուստաալիքով հեռարձակվել է տեսահոլովակ, որը ստացվել է ինձ հեղինակային իրավունքով պատկանող Ճիշտը անունով ֆեյսբուք սոցիալական ցանցի էջում հրապարակված տեսալսողական ստեղծագործության վերափոխման (մոնտաժման) արդյունքում։ Տեղեկացնում եմ, որ իմ կողմից երբևէ համաձայնություն չի տրվել որևէ երրորդ անձի որևէ ձևով օգտագործել ինձ հեղինակային իրավունքով պատկանող վերոնշյալ տեսալսողական ստեղծագործությունը։

Նշվածը հաշվի առնելով պահանջում եմ ձեռնպահ մնալ հետագայում հիշատակված կամ իմ կողմից ստեղծվող և Ճիշտը անունով ֆեյսբուք սոցիալական ցանցի էջում հրապարակվող տեսալսողական ստեղծագործությունները (դրանց հատվածները, դրանց վերափոխման արդյունքում ստացվող նյութերը և այլ) ցանկացած ձևով օգտագործելուց։ Տեղեկացնում եմ նաև, որ իմ համաձայնության բացակայության պայմաններում նման գործողություններից ձեռնպահ չմնալու դեպքում ձեռնամուխ եմ լինելու իմ իրավունքների պաշտպանությանը քրեաիրավական, վարչաիրավական և քաղաքացիաիրավական բոլոր կիրառելի կառուցակարգերի գործադրման միջոցով։

Վերոգրյալից զատ պնդում եմ, նաև, որ Ձեր կողմից պետք է ապահովվի «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքի 7-րդ հոդվածով նախատեսված հեռարձակողներին ներկայացվող պահանջները և Ձեր կողմից պետք է ապահովվի իրազեկում առ այն, որ հունիսի 9-ին հեռարձակվել է վերափոխված (մոնտաժված) տեսանյութ և ինձ վերագրվել են դիրքորոշումներ, որոնք երբևէ իմ կողմից չեն արտահայտվել։

Գրառումը Վիլեն Գայֆեջյանի ֆեյսբուքյան էջից։

1563