Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Էստոնիան պատեր է կառուցում, սակայն պատմությունը ցույց է տվել, որ նման որոշումները դրանց հեղինակներին ոչ մի լավ բան չեն բերել։ Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ մեկնաբանելով Ռուսաստանի հետ սահմանային անցակետերը փակելու Տալլինի որոշումը։

Ավելի վաղ Էստոնիայի արտաքին գործերի նախարար Մարգուս Ցահքնան հայտարարել էր, որ երկրի կառավարությունը նախատեսում է դեկտեմբերի 1-ից փակել Ռուսաստանի հետ բոլոր սահմանային անցակետերը։

Էստոնիայի ԱԳՆ-ում որոշման պատճառ են նշել Threod Systems պաշտպանական ձեռնարկությունում տեղի ունեցած միջադեպը, որի առնչությամբ էստոնական կողմն առանց ապացույցների մեղադրանքներ է հնչեցնում Ռուսաստանի հասցեին։

«Էստոնիան պատեր է կառուցում։ Ինչպես ցույց է տալիս պատմությունը, բազմաթիվ երկրներ են պատեր կառուցել, սակայն դա դրանց հեղինակներին ոչ մի լավ բան չի բերել»,- ասել է Պեսկովը։

54