ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության տնօրեն Արմեն Գասպարյանը հունիսի 10-ին ընդունել է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) մարդասիրական օգնության բյուրոյի տարածաշրջանային խորհրդական Ջոն Փաթերսոնին և ԱՄՆ ՄԶԳ Ժողովրդավարության և կառավարման գրասենյակի տնօրեն Ադամ Ստեֆանին: Տեղեկությունը հայտնում է ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ հանդիպման նպատակը եղել է ԱԻ նախարարության և գրասենյակի համագործակցության մանրամասների քննարկումը և հետագա աշխատանքների հետ կապված այլ հարցեր:
Երկու կառույցի միջև համագործակցությունը սկսվել է 2014 թվականից. բոլոր նախաձեռնությունները կրում են մարդասիրական բնույթ:
Իրենց հերթին հյուրերը ներկայացրել են աղետների ռիսկերի նվազեցման ծրագիր, որի հիմնական բաղադրիչներից է հրդեհների դեմ պայքարը:
Այն ներառում է փորձի փոխանակում, գործառնական կենտրոնի ստեղծում:
ՓԾ տնօրեն Արմեն Գասպարյանը վստահեցրել է, որ նախարարությունը բաց է ցանկացած մարդասիրական համագործակցության համար:
Պայմանավորվածություն է ձեռք բերվել ստեղծել աշխատանքային խումբ՝ առավել արդյունավետ փոխգործակցության համար: