Հրաձգություն Ջորջիայում․ կա 2 զոհ, 7 վիրավոր
ԱՄՆ Ջորջիա նահանգի Սավաննա քաղաքում հրաձգություն է տեղի ունեցել, հայտնում է WJCL հեռուստաալիքը։
Դեպքը տեղի է ունեցել տեղի ժամանակով մոտ 21:00-ին՝ ոստիկանական բաժանմունքից մի քանի թաղամաս հեռու։ Իրավապահներին դեպքի մասին տեղեկացրել են կրակոցների ձայներ լսած բնակիչները։
Ստացած հրազենային վնասվածքներից մահացել է 2 մարդ։ 7 տուժածները հոսպիտալացվել են։ Նրանց թվում կան 2 և 13 տարեկան երեխաներ։
Ոստիկանությունը փնտրում է կասկածյալներին։ Հրաձգության հնարավոր պատճառի մասին տեղեկություն չկա։
12 Հունիս, 2021 14:51
910
Թուրքիայում դպրոցներից մեկում կրկին հրաձգություն է տեղի ունեցել․ կան զոհեր
15 Ապրիլ, 2026 16:21
Հայաստանի հրաձգության հավաքականը 13-րդ մեդալը նվաճեց Երևանում ընթացող Եվրոպայի առաջնությունում
04 Մարտ, 2026 19:39
Հայաստանն առաջին անգամ կընդունի սպորտային հրաձգության Եվրոպայի մեծահասակների առաջնությունը
23 Փետրվար, 2026 15:23