COVID-19. Բելառուսը մեղմացրել է ՀՀ քաղաքացիների մուտքի սահմանափակումները

Բելառուսը, COVID-19-ով պայմանավորված, մի շարք երկրների քաղաքացիների մուտքի համար սահմանափակումները մեղմացրել է: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, տարբեր երկրներում համաճարակային իրավիճակը հաշվի առնելով, Բելառուսի առողջապահության նախարարությունը վերանայել է երկրների ցանկը: Արդյունքում՝ հունիսի 16-ից կարմիր գոտուց հանվում է 9 երկիր՝ Հյուսիսային Մակեդոնիա, Սան Մարինո, Մոնակո, Հայաստան, Բոսնիա և Հերցեգովինա, Սլովակիա, Բուլղարիա, Մոլդովա, Սերբիա:
Նշվում է, որ կարմիր գոտի համարվող երկրից Բելառուս եկող քաղաքացիները պետք է պարտադիր 10 օր ինքնամեկուսացվեն: Եթե քաղաքացու մուտքը կանաչ գոտուց է, ապա ինքնամեկուսացում պետք չէ:
15 Հունիս, 2021 18:28
351
Դատարանը նոյեմբերին կքննի Ուրսուլա ֆոն դեր Լեյենի պատվաստանյութերի գնման վերաբերյալ գործը
07 Հոկտեմբեր, 2024 16:29
Չինաստանն ունի տեղեկություններ, որոնք կարող են լույս սփռել COVID-19-ի ծագման վրա. ԱՀԿ
14 Ապրիլ, 2023 18:38
ԱՀԿ-ն երկարաձգել է COVID-19-ի պատճառով համաշխարհային առողջապահության ոլորտում գործող արտակարգ իրադրության ռեժիմը
30 Հունվար, 2023 21:34