ՀԺ-ն գրում է.

Հունիսի 20-ին, նախնական տվյալներով՝ ժամը 09:30-ի սահմաններում, դեռևս չպարզված հրազենով կրակոց է արձակվել Արման Բաբաջանյանի «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենայի դիմապակուն։ Այս մասին ՀԺ-ին հայտնեցին ՀՀ ոստիկանությունից:

«Դեպքի վայր՝ Նորք-Մարաշ 6-րդ փողոցի 1-ին նրբանցք են մեկնել ոստիկանության Կենտրոնական բաժնի և Մարաշի բաժանմունքի օպերատիվ խմբեր։ Ձեռնարկվում են օպերատիվ-հետախուզական միջոցառումներ դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ։ Կատարվում է քննություն»,- նշեցին ոստիկանությունից:

Ամբողջական նյութը` սկզբնաղբյուր կայքում:

1519