Հունիսի 20-21-ն ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 54 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված մոտ 200 քմ և ավելի տարածք ընդգրկող հրդեհների վերաբերյալ, մասնավորապես՝

Երևանի Շենգավիթ վարչական շրջանում՝ 5000 քմ, Դավթաշեն վարչական շրջանում՝ 2,05 հա, Էրեբունի վարչական շրջանում՝ 5000 քմ, Նուբարաշեն վարչական շրջանում՝ 1 հա, Նոր Նորք վարչական շրջանում՝ 1,07 հա Նորագավիթ վարչական շրջանում՝ 2000 քմ, Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում՝ 500 քմ,

Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքում՝ 3,18 հա

Արարատի մարզի Արարատ քաղաքում՝ 300 քմ, Արտաշատ քաղաքում՝ 2500 քմ, Մասիս քաղաքում՝ 5,23 հա, Նոր Խարբերդ գյուղում՝ 6400 քմ, Արմաշ գյուղում՝ 6 հա,

Արմավիրի մարզի Մուսալեռ գյուղում՝ 2 հա, Փարաքար գյուղում՝ 700 քմ, 

Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքում՝ 3000 քմ, Մարտունի քաղաքում՝ 5․5 հա,

Շիրակի մարզի Արթիկ քաղաքում՝ 400 քմ, 

Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր քաղաքում՝ 1 հա,

Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքում՝ 4200 քմ, Աբովյան քաղաքում՝ 1,48 քմ, Եղվարդ քաղաքում՝ 4,6 հա, Քանաքեռավան գյուղում՝ 1000 քմ, Զովունի գյուղում՝ 2000 քմ, Գեղադիր-Գառնի ավտոճանապարհին՝ 15 հա,

Սյունիքի մարզի Մեղրի քաղաքում՝ 900 քմ, Կապան քաղաքում՝ 2500 քմ, 

Տավուշի մարզի Նոյեմբերյան քաղաքում՝ 2000 քմ։

Հրշեջ-փրկարարները մարել են վերոնշյալ տարածքներում բռնկված հրդեհները՝ ընդհանուր 51,8 հա:

131