Հասան Աքուսը թողել է նախագահի պաշտոնը
Հասան Աքուսը (Թուրքիա) ժամանակավորապես թողել է ծանրամարտի եվրոպական ֆեդերացիայի (EWF) նախագահի պաշտոնը: Պատճառը միջազգային դոպինգ թեստավորման գործակալության (ITA) մեղադրանքներն են, հատկապես՝ հակադոպինգային կանոնների խախտումները կոծկելը:
Նախագահի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել EWF-ի առաջին փոխնախագահ, ռուսաստանցի Մաքսիմ Ագապիտովը:
29 Հունիս, 2021 19:08
3009