Գնահատման և թեստավորման կենտրոնը հրապարակել է հունիսի 22-ին տեղի ունեցած «Ֆիզիկա» ու «Հայոց պատմություն» և հունիսի 25-ին անցկացված «Քիմիա» ու «Ռուսաց լեզու» առարկաների միասնական քննությունների արդյունքները: 

«Ֆիզիկա» առարկայի համար հայտագրված 1433 դիմորդից քննությանը մասնակցել է 1311-ը: Միջին միավորը եղել է 12.63: Դրական միավորի շեմը չի հաղթահարել 272 դիմորդ կամ մասնակիցների 20.7%-ը: 18-20 միավոր հավաքել է 277 դիմորդ կամ մասնակիցների 21.1%-ը, այդ թվում՝ 18-18.75 միավոր ստացել է 119, 19-19.75 միավոր՝ 117, իսկ 20 միավոր՝ 41 դիմորդ:

«Հայոց պատմություն» առարկայի համար հայտագրված 1459 դիմորդից քննությանը մասնակցել է 1403-ը: Միջին միավորը եղել է 14.66: Դրական միավորի շեմը չի հաղթահարել 138 դիմորդ կամ մասնակիցների 9.8%-ը: 18-20 միավոր հավաքել է 521 դիմորդ կամ մասնակիցների 37.1%-ը, այդ թվում՝ 18-18.75 միավոր ստացել է 131, 19-19.75 միավոր՝ 255, իսկ 20 միավոր՝ 135 դիմորդ:

«Քիմիա» առարկայի համար հայտագրված 1123 դիմորդից քննությանը մասնակցել է 1042-ը: Միջին միավորը եղել է 13.36: Դրական միավորի շեմը չի հաղթահարել 172 դիմորդ կամ մասնակիցների 16.5%-ը: 18-20 միավոր հավաքել է 272 կամ մասնակիցների 26.1%-ը, այդ թվում՝ 18-18.75 միավոր ստացել է 97, 19-19.75 միավոր՝ 143, իսկ 20 միավոր՝ 32 դիմորդ:

«Ռուսաց լեզու» առարկայի համար հայտագրված 264 դիմորդից քննությանը մասնակցել է 246-ը: Միջին միավորը եղել է 12.76: Դրական միավորի շեմը չի հաղթահարել 19 դիմորդ կամ մասնակիցների 7.7%-ը: 18-20 միավոր հավաքել է 27 դիմորդ կամ մասնակիցների 11.0%-ը, այդ թվում՝ 18-18.75 միավոր ստացել է 21, 19-19.75 միավոր՝ 5 դիմորդ:

Նշենք, որ դիմորդների գնահատականները փակցվում են քննական կենտրոններում, ինչպես նաև ուղարկվում ընդունելության հայտում նշված էլեկտրոնային հասցեին։

216