Խաչատուր Սուքիասյանի մամուլի խոսնակ Աննա Մկրտչյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.

«Քիչ առաջ Սերժ Սարգսյանի ենթակայության տակ աշխատող Աննա Մկրտչյանը, ով, այսպես կոչված, «Պատիվ ունեմ» դաշինքով պատգամավորի թեկնածու է, կեղծիք է տարածել, թե իբր Սուքիասյանի թիկնապահները անտառում մարդ են ծեծել:

Պահանջում ենք այդ աղջկանից հերքել լկտի սուտը: Իրավապահներին կոչ ենք անում, ուսումնասիրել սուտ մատնություն պարունակող այդ հայտարարությունը և նյութեր նախապատրաստել:

Տեղեկացնում ենք` այդ աղջնակի հայտարարությունը ծայրից ծայր կեղծիք է, լկտի հորինվածք, և նրանց նպատակը հերթական անգամ Խաչատուր Սուքիասյանի մասին սուտ լուրեր տարածելն է: Ստեր հորինելով ոչնչի հասնել չեք կարող, Հայաստանի քաղաքացին ձեզ լավ է ճանաչում:

Այդ կեղծ լուրը տարածած լրատվամիջոցներից պահանջում ենք տպագրել հերքում»:

1994