15 թիմեր հավաստագիր են ներկայացրել՝ մասնակցելու Հայաստանի Պրեմիեր Լիգայի և Առաջին խմբի առաջնություններին
ՀՖՖ Մրցումների անցկացման և կազմակերպման բաժինը տեղեկացնում է, որ Հայաստանի Պրեմիեր Լիգայի և ՀՀ Առաջին խմբի 2021/2022 մրցաշրջանին մասնակցության հավաստագիր են ներկայացրել «Ալաշկերտ», «Արարատ», «Արարատ-Արմենիա», «Նոա», «Սևան», «Վան», «Փյունիկ», «Ուրարտու», ԲԿՄԱ, «Նորավանք», «Լեռնային Արցախ», «Ալաշկերտ-2», «Արարատ-Արմենիա-2», «Փյունիկ ակադեմիա» և «Ուրարտու-2» ակումբները։
«Շիրակ» ՖԱ-ն, չնայած ՀՖՖ-ի կողմից Ազգային արտոնագիր ստանալուն, սահմանված ժամկետում՝ մինչև հունիսի 30-ը, մրցաշարերից որևէ մեկին մասնակցության հավաստագիր չի ներկայացրել։
Հավելենք, որ գալիք օրերին կկայանա ՀՖՖ Գործադիր կոմիտեի հերթական նիստը, որի ընթացքում կհաստատվեն Հայաստանի Պրեմիեր Լիգայի և ՀՀ Առաջին խմբի առաջնություններին մասնակցող թիմերի քանակը և մրցաշարերի ձևաչափը։
01 Հուլիս, 2021 23:00
1213
Կանանց Հայաստանի ազգային հավաքականը՝ Հորդանանում կայացած մրցաշարի հաղթող. ՀՖՖ
13 Հոկտեմբեր, 2026 23:26
Խիստ պատիժ՝ ՀՖՖ-ից․ հայկական ակումբը երկար ժամանակով հեռացվեց ֆուտբոլային գործընթացներից
22 Օգոստոս, 2026 16:16
Առաջիկայում կմեկնարկեն Հայաստանի սիրողական Ա և Բ լիգաների 2026-27 մրցաշրջանները․ ՀՖՖ
24 Հուլիս, 2026 23:13